Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, «քննության արդյունքում պարզվել է», որ օգոստոսի 28-ին Բիլզերյանն «ապօրինի» մեկնել է Արցախ:

Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով», գրում է Haqqin.az-ը:

Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով:

«Հանցագործի որոնումներով կզբաղվի Ինտերպոլը» - ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ: