Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի սիրահար, «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում:

Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել:

«Կարծում եմ, պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել», - հայտարարել է Բիլզերյանը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված:

Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին և հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա, և որ մտադիր չէ երբևէ այցելել Ադրբեջան: