Կրեմլում մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վերջինիս տարեդարձի կապակցությամբ:

Այսօր՝ օգոստոսի 31-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 64-ամյակը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմամյա բարի հարաբերություններ ունեն: Այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Գիտեք, որ տարիներ շարունակ և Պուտինը, և Քոչարյանը պահպանում են լավ հարաբերությունները, որոնք ենթակա չեն Հայաստանում կատարվող որևէ իրադարձության ազդեցության», - ասել է Պեսկովը լրագրողներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին է հայտնում Կրեմլի պաշտոնական վեբկայքը։ Քոչարյանը անցնում է Մարտի 1-ի գործով ու մեղադրվում սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ։ 2-րդ նախագահը գործը քաղաքական է որակում։