2018թ.-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում է «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017թ.-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:

Դա կիրականացվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն: