Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցավայրի:

Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և նույնիսկ խնջույք անում և աղտոտում տեղանքը, հայտնում է Ermenihaber-ը Anfnews-ի վրա հղումով:

10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է:

Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ վնաս են հասցնում առանց այդ էլ կիսաքանդ շիրմաքարերին:

Թուրքական իշխանությունները արգելել էին պատարագ մատուցել, Սուրբ Խաչ եկեղեցում սակայն 4 տարի տևած դադարից հետո 2018թ.-ին կրկին պատարագ է մատուցվելու: Աղթամար կղզու եկեղեցին կառուցվել է 915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով: Գերեզմանոցը գտնվում է եկեղեցու հարավային և հարավ-արևմտյան հատվածում: