Facebook-ի օգտատերերը հայտնում են սոցցանցի աշխատանքում առաջացած խնդիրների մասին: Ըստ Downdetector կայքի, խափանումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 05:00-ին:

Խափանումները գրանցվել են Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայումՙ ՀԱՀ-ում, Ավստրալիայում, գրում է «Կոմերսանտը»:

Օգտատերերի մեծ մասը հայտնում է սոցցանցին միանալու խնդիրների մասին՝ 47%, 33%-ը հայտնում է աքաունթներին միանալու դժվարությունների մասին, ևս 19%-ը դժվարություններ ունի սոցցանցի հավելվածների հետ կապված: