Թուրքիայի Ադանա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ոստիկանությանը հայտնի դարձած տվյալների համաձայն` խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ամանորյա տոներին:

Ձեռք բերված տեղեկություններով` այս խումբն իրեն անվանակոչել է «Միայնակ գայլեր» և ակտիվ ցանցային հարաբերություններ է ունեցել Սիրիայում գործող ԻՊ անդամների հետ:

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի տարածքում և մինչ օրս Թուրքիայում իրականացրել է մոտ 15 հարձակում, բազմաթիվ հարձակումներ էլ նախապես բացահայտվելու շնորհիվ կանխվել են:

2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա» ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: