Twitter ընկերությունը հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ի տարածքի միկրոբլոգներում քաղաքական գովազդն անհրաժեշտ կլինի հավաստագրել: Twitter-ի բլոգում ասված է, որ գովազդատուները պետք է հատուկ հայտ ներկայացնեն։

ԱՄՆ-ի քաղաքացիներին որևիցե քաղաքական թեկնածուի կամ կուսակցության օգտին քարոզելու համար անհրաժեշտ կլինի հաստատել իր գտնվելու վայրն Ամերիկայի տարածքում:

Զանգվածային լրատվամիջոցները, որոնք գրում են ընտրությունների և քաղաքական կյանքի մասին, չպետք է հավաստագրում անցնեն: Twitter-ի կարծիքով՝ դրանք քաղաքական քարոզչությանը չեն մասնակցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: