Առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Առաջիկայում ես կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Վլադիմիր Պուտինի հետ: Դա կլինի իմ երրորդ այցը: Բազմաթիվ հարցեր կքննարկենք: Չեմ ասում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է և համոզված եմ, որ բնականոն կերպով կշարունակվի», - ասաց Փաշինյանը: