Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, հայտարարել է․

«ԱԺ արտահերթ ընտրություններն ամենաուշը տեղի կունենան 2019թ-ի մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում»:

Նա նշել է, որ պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի խորհրդարանն ինքնալուծարման մասին որոշում կարողանա կայացնել, առանց վարչապետի հրաժարականի:

Ըստ գործող Սահմանադրության՝ վարչապետը պետք է հրաժարական տա, և երկու անգամ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը չընտրի նոր վարչապետ, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն պետք է արձակվի։

«Անհրաժեշտության դեպքում կանեն հեղափոխություն, չեմ կասկածում։ Պետք է ունենանք երաշխիքներ ունենանք, որ հակաժողովրդական գործողություններ ձեռնարկելու փորձեր չեն արվելու։ Աշխատում ենք փոփոխությունների վրա, փաթեթը շուտով պատրաստ կլինի և կուղարկվի ԱԺ։ Կլինեն քաղաքական քննարկումներ», - ասել է Փաշինյանը։