Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցում է Բահրեյնում անցկացվող ամենամյա փառատոնին
«Մեր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը շարունակում է իր համաշխարհային թռիչքը», - գրված է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ֆեյսբուքյան էջում։
Միաժամանակ թատրոնից տեղեկացնում են, որ այս օրերին թատրոնը մասնակցում է Բահրեյնում անց կացվող ամենամյա թատերական փառատոնին՝ International Theatre Festival for Youth in Bahrain:
Այս անգամ Տիկնիկային թատրոնը ներկայանալու է Անուշ Ասլիբեկյանի «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ:
«Թռիչք քաղաքի վրայով» -ը ներկայացվելու է սեպտեմբերի 6-ին։
Դերերում հանդես են գալիս Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում