Ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը․

«Մոտ ժամանակներս պլանավորվում Է նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր Է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը», - ասել Է նախարարը: