Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն:

Ֆրոնտիկ Թևոսյանը երկարակյաց համայնքապետերից էր, նա Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986թ-ից: Իր հեռացմանն անդրադառնալով նա նշել է․

«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար եմ հրաժարական ներկայացրել: Որևէ ենթատեքստ չկա, որևէ մեկի հետ, այդ թվում նոր իշխանությունների, որևէ խնդիր չունեմ», - նշել է Նոր Գեղի համայնքի՝ արդեն նախկին ղեկավարը: Փոխանցում է news.am-ը։

Նոր Գեղիի ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, մարզպետը սահմանված ժամկետում, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն լինի: