Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական 51 դպրոցի տնօրեն՝ Ալիսա Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Նշենք, որ վերջինս հանդիսանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին։

Լրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Ալավերդյանը հայտնեց, որ Ղազարյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

«Հոկտեմբերի 1-ին հայտարարված է մրցույթը, դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է: Մեր դպրոցից երկու ուսուցիչ, այդ թվում՝ ես, ցանկանում ենք մասնակցել թափուր պաշտոնի մրցույթին, բայց դրա համար հավաստագիր է պետք, իսկ մենք այն ստանալու ենք սեպտեմբերի 23 կամ 24-ին», - ասաց Անուշ Ալավերդյանը:

Նա հույս հայտնեց, որ միգուցե կրթության և գիտության նախարարությունը կերկարաձգի դիմումների ընդունման վերջնաժամկետը, որ իրենք նույնպես մրցույթին մասնակցելու հնարավորություն ունենան: