Ուշադրություն բոլոր վարորդներին․ Երևանի Դավթաշեն համայնքում երթևեկության փոփոխություն է կատարվել
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում