Հնդկաստանի հյուսիսարևելյան Նագալենդ նահանգում տեղացող հորդ անձրևների պատճառով աշխարհից շարունակում են մեկուսացած մնալ գրեթե 50 հազար մարդ և ավելի քան 530 բնակավայրեր:

Մուսոնային անձրևները շարունակվում են հուլիսի 26-ից, արդեն զոհվել է առնվազն 12 մարդ: Վատ եղանակի հետևանքով որոշ չափով տուժել են Մյանմարին սահմանակից լեռնային գյուղերը, այս շրջաններում ճանապարհներն արգելափակվել են սողանքներով կամ ամբողջությամբ ջրի տակ են մնացել:

Նահանգի կառավարությունը դաշնային իշխանություններին խնդրել է 8 մլրդ ռուփիի (գրեթե 114 մլն դոլար) օգնություն հատկացնել տարերային աղետի հետևանքների վերացման համար: Երկրի ՌՕՈՒն զուգահեռ իրականացնում է տուժած շրջաններ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի տեղափոխում: