Մոսկվան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև, բայց դրա համար հարկավոր է հակամարտող կողմերի համաձայնությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը Ռուսաստանի պատրաստակամության մասին է անհրաժեշտության դեպքում և երկու կողմերի ցանկության դեպքում,-ասել է նա:- Միայն սեփական ցանկությամբ երկու կողմերի միջև միջնորդ դառնալ հնարավոր չէ, դրա համար պահանջվում է երկու կողմերի կամքը: Քանի որ առճակատման հռետորաբանության փոխանակումը տեղի է ունենում հենց Փենյանի և Վաշինգտոնի միջև, ապա, համապատասխանաբար, Ռուսաստանի այդ պատրաստակամությունը միանգամայն ակներև է, որպեսզի ճանապարհ բացվի լարվածության թուլացման համար»: