Էկվադորի ափերին տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC ժամանակով 23.37-ին Պուերտո Բակերիսո Մորենո քաղաքից 541 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10,4 կմ խորությամբ: Կա կրկնվելու հավանականություն, տեղի բնակչությանն ու զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում վերոնշյալ վայրից հեռու մնալ:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: