Սեպտեմբերի 7-ին բաց երկնքի տակ՝ Մոսկվայի պետական համալսարանի «Դեղատուն այգիների» բուսաբանական այգում, տեղի կունենա աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից մեկի՝ Նարեկ Հախնազարյանի համերգը։

«Տարվա եղանակներ» համերգի ծրագրում ընդգրկված է Պ.Չայկովսկու, Պ. Պագանինիի, Է.Բաղդասարյանի, Հարությունյանի, Ժ.Մասնեի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նարեկ Հախնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջապես ես վերադառնում եմ սիրելի Մոսկվա մենահամերգով։ Ես մեծ անհամբերությամբ եմ սպասում Գայանե Հախնազարյանի հետ մեր ելույթին... Ծրագիրը կլինի շատ հետաքրքիր և կազմված իմ ամենասիրելի ստեղծագործություններից՝ գրված թավջութակի համար և ոչ միայն»։