Մոտեցող «Ջեբի» թայֆունի պատճառով Ճապոնիայի իշխանությունները ստիպված են եղել Կոբե և Հիրոսիմա քաղաքների ավելի քան 300 հազար բնակիչներին տարհանելու կոչ անել։ Չեղյալ է հայտարարվել շուրջ 632 ավիաչվերթ, ինչպես նաև գնացքների մի մասը։

Թայֆունը Ճապոնիային է մոտենում հարավ-արևելքից և շաժվում հյուսիս, այսպիսով, չորեքշաբթի առավոտյան այն կանցնի երկրի ողջ տարածքով։

Ճապոնիայի համար սա այս տարվա ամենաուժգին փոթորիկն է, քամու ուժգնությունը հասնում է 45 մ/վ-ից մինչև 60 մ/վ։