«Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով կհարցաքննվի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հաստատ հարցաքննվելու է, իսկ հարցաքննության օրը կորոշի քննությունը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- նշեց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ հարցաքննության նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ ինքը քննչական խմբի գործունեությանը չի խոչընդոտում և չի խառնվում։