Դերասան Հովհաննես Ազոյանը դարձել է Թավշյա հեղափոխությունն իրականացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնում է Araratnews.am-ը:

«Ազոյանը դիմում է գրել ու դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ», - գրում է աղբյուրը:

Նշենք, որ դերասան Հովհաննես Ազոյանն ակտիվորեն մասնակցել է ժողովրդական ընդվզման գործողություններին, եղել ակտիվիտների կողքին, ոգևորել նրանց, այժմ էլ դա ամրագրվել է փաստաթղթով: