Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է երեկ բողոքի ակցիայի դուրս եկած խաղողագործներին։

Մարզպետն նշել է.

«Մենք մենակ չենք թողնելու գյուղացուն իր խնդիրների հետ։ Ես որպես Արմավիրի մարզպետ հայտարարում եմ, որ այն գյուղացին, ով ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է և մենք այսօր հանդիպել ենք և փորձում ենք լուծումներ գտնել», - ասաց մարզպետը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի համայնքների խաղողագործները երեկ վեց ժամից ավելի ակել էին Արմավիր - Երևան ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը: Նրանք տեղեկացել էին, որ իրենց հետ պայմանագիր կնքած Երևանի կոնյակի գործարանը խաղողը մթերելու է 140 դրամով: