Գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործով որոշում է կայացվել ընկերության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

Հուլիսին ՊԵԿ-ը հաղորդել էր, որ «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 2 միլիարդ 45 միլիոն դրամ գումար: