Ախալքալաքի շրջանի գյուղերում ոչ համընդհանուր, սակայն արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։

Կաջո (պաշտոնական. Կոճիո) գյուղի բնակիչը հավաքում է կարտոֆիլը, քանի որ գումար է հարկավոր։

Օրջա, Բարալեթ և մյուս գյուղերում նույնպես որոշ բնակիչներ բերքահավաքը ժամանակից շուտ են սկսել նույնպես ֆինանսական խնդիրների պատճառով։

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասել է.

«Հիմա ոչ բոլորն են սկսել բերքահավաքը, այն մարդիկ են շտապում, ովքեր շատ են ցանել և ովքեր ֆինանսի կարիք ունեն, իսկ մասսայական սեպտեմբերի 20-ին կսկսվի»։

Ռամազ Գոգոլաձեի խոսքով, գլոբալ տաքացումն ազդեցություն է ունեցել նաև Ախալքալաքի վրա. եթե նախկինում կարտոֆիլը ցանում էին մայիս ամսի վերջերին, հիմա արդեն ապրիլի 15-ից է սկսվում։

Գոգոլաձեն նշել է նաև, որ կարտոֆիլը դաշտից վաճառելն ավելի հարմար ու շահավետ է, գինը 60-70 թեթրի է։