Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել և չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում։

Օդերևութաբանության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, մառախուղը կպահպանվի ևս մի քանի օր: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, մառախուղը ԱՄԷ-ում կպահպանվի մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ:

Dubaiairports.ae կայքի համաձայն, դեկտեմբերի 26-ի առավոտից հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, այդ թվում՝ Եվրոպայից: Flightradar24.com կայքը նույնպես վկայում է տարբեր ավիաընկերությունների չվերթերի հետաձգման ու չեղարկման մասին:

Այսպես, միայն օրվա առաջին կեսին Դուբայում հետաձգվել է շուրջ 150 չվերթ, չեղարկվել է 11-ը:

Ուղևորներին հանձնարարվում Է կանխապես չվերթի կարգավիճակն ստուգել ավիաընկերության կայքում կամ հեռախոսով: