«Վերադարձ 30 տարի անց. նորոգում ենք Շիրակի երկրագիտական թանգարանի շենքը» նախաձեռնության շրջանակում կազմակերպվող դրամահավաքը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին և կտևի մեկ ամիս:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախաձեռնությանը միանալու համար կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարով՝ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ, Հ/Հ 16013018293602 (ՀՀ դրամ) :

Երկրագիտական թանգարանի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է շուրջ 50 մլն ՀՀ դրամ:

Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ – ին: