ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: