«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկ Սարգսյանից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, և, թերևս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։

Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն դեպքում՝ երրորդ կին պետն է՝ Շիրակի հարկայինի պետ Լիդա Նանյանից հետո»: