Իրաքի Բասրա քաղաքում ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը: Ցուցարարները արգելափակել են նաև Բասրայից Բաղդադ ճանապարհը՝ բողոքելով էլեկտրականության տատանումների, գործազրկության և արմատացած կոռուպցիայի դեմ:

Ավելի վաղ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ էին կիրառել և սկսել էին օդ կրակել` փորձելով ցրել ցուցարարներին: Նախօրեին 5 ցուցարարների մահը ավելի է զայրացրել մարդկանց: Բախման հետևանքով վիրավորվել է 22 զինծառայող:

Այսօր ակցիաները շարունակվել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքի մոտ, որտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ:

Բասրայի բնակիչները ասում են, որ ջրամատակարարման համակարգի մեջ ներթափանցած աղը ջուրը խմելու համար անպիտան է դարձնում և հարյուրավոր բնակիչներ հիվանդանոցներում են հայտնվել: