Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքում երկու մարդ Է զոհվել, 125-ը՝ վիրավորվել, ևս 39 հոգի անհայտ կորած Է համարվում։

Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան:

Տարերային աղետի պատճառով դադարեցվել Է չորս Էլեկտրակայանների աշխատանքը, առանց Էլեկտրականության Է մնացել մոտավորապես 3 հազար տուն: Փրակարար գործողությանը մասնակցում Է շուրջ 20 հազար մարդ երկրի ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության և հրշեջ պահպանության աշխատակիցների թվից, գործի Է դրված շուրջ 50 ուղղաթիռ:

Հոկայդոյի նահանգապետ Խարումի Տակահասին չեղարկել Է պլանավորված այցը Ռուսաստան, որպեսզի կազմակերպի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները: 6,7 մագնիտուդով երկրաշարժը Հոկայդո կղզում տեղի Է ունեցել տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 6-ի գիշերը:

Այս շաբաթ Ճապոնիայում 11 մարդ Է զոհվել, ավելի քան 600 հոգի վերքեր են ստացել «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն Էր վերջին 25 տարում։