Կյանքի 93-րդ տարում մահացել է կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

-Հենց նոր հայտնի դարձավ, որ կյանքի 93-րդ տարում վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին,-սգում են բոլորը։ Մահվան պատճառի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Վլադիմիր Շաինսկին ծնվել է 1925 թ. դեկտեմբերի 12-ին, Կիևում: Կոմպոզիտորը առաջին հերթին հայտնի էր որպես մանկական երգերի հեղինակ: Շաինսկուն մեծ ճանաչում են բերել մուլտֆիլմերի և կինոհեքիաթների համար գրած երգերը: Դրանցից են Трям, здравствуйте!», «Чебурашка», «Крошка Енот», «Финист, ясный сокол», «Анискин и Фантомас», «Мама для Мамонтёнка», «Антошка» և շատ ուրիշներ: Նա նաև «Мы начинаем КВН» երգի հեղինակն է: