«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Արցախ ժամանած բարձրակարգ բժիշկների խումբն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-մասնագետների կողմից կիրականացվի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական (կատարակտ), վնասվածքային օրթոպեդիկ, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, ինչպես նաև գինեկոլոգիական վիրահատություններ:

Մինչ վիրահատությունները պետք է հետազոտությունները նախապես իրականացնել:

Նշենք, որ գինեկոլոգիական խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 047 94-01-97 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, իսկ մնացած հարցերով՝ 047 97-13-02 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Տեղեկացնենք, որ ԱՀ առողջապահության նախարարությունում գործում է 30 03 կարճ հեռախոսահամարով «թեժ գիծ»: