Երրորդ միջկորեական գագաթնաժողովը սեպտեմբերի 18-20-ին տեղի կունենա Փհենյանում:

Այդ մասին սեպտեմբերի 6-ին Սեուլում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Չոն Ույ Յոնը՝ Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչը, որն ամփոփել Է Փհենյան մեկօրյա այցի արդյունքները:

«Կողմերը պայմանավորվեցին եռօրյա գագաթնաժողովն անցկացնել Փհենյանում սեպտեմբերի 18-20-ին։ Կողմերը նաև պայմանավորվեցին գագաթնաժողովի անցկացումից առաջ կապի միջկորեական գրասենյակ բացել Քեսոն քաղաքում»,- ընդգծել Է նա:

Հատուկ պատվիրակը նշել Է, որ հաջորդ շաբաթ Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն բարձր մակարդակի բանակցություններ կվարեն գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ:

Նա նաև հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հաստատել Է Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման հանձնառությունը և խոստացել այդ ուղղությամբ համագործակցել ԱՄՆ-ի հետ:

«Նախագահ Կիմ Չեն Ունը պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ սերտորեն համագործեակցել ոչ միայն Հարավային Կորեայի, այլև ԱՄՆ-ի հետ»,- հայտարարել Է Չոն Ույ Յոնը, որը նաև Կիմ Չեն Ունին Է հանձնել Կորեայի Հանրապետության նախագահի նամակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: