ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ Արծրուն Հովհաննիսյանը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է:

Առաջարկի իրավականությունը ծագում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից: Այս մասին Հովհաննիսյանը նշել է իր ֆեյսբուքյան էջում:

Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով: Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին:

ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից: