ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։

Նա նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք «իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ներխուժել են իրեն և ազգականներին պատկանող բնակարաններ և շինություններ»։

Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է - «2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»։