Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը հաղթել է Օմսկի միջազգային մրցաշարում:

Ստեփանյանը Ամսկի «Գրան Պրիի» սկրեչ մրցաձևում գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ առաջինը հատեց եզրագիծը: Այս հաղթանակով Ստեփանյանը վաստակեց նաև 100 վարկանիշային միավոր:

Սեպտեմբերի 12-14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա մրցաշար, որտեղ ևս խաղարկվելու են Աշխարհի գավաթի միավորներ։