«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է «ժառանգություն» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

«Նոր տեղեկացանք, որ Հովսեփ Ղազարյանն ու Վահագն Հովհաննիսյանը ազատ են արձակվել: Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդիվ», - ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:

Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը իրականացնել փողոցի մայթերին: