Մահացել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Այդ մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն գրել է, ցավակցություն հայտնել դեսպանի ընտանիքին:

«Մահացել է մեծ մարդ, դիվանագետ, պրոֆեսիոնալ և Վրաստանի պետական գործիչ Կոնստանտին Զալդաստանիշվիլին: Դա կորուստ է մեր դիվանագիտության համար, սակայն նրա կողմից ձեռք բերված արդյունքները դեռ երկար կլինեն մեր երկրի զորության երաշխավորը»,-նշել է Ջանելիձեն:

Կոնստանտին Զալդաստանիշվիլին Ավստրիայում Վրաստանի դեսպանն էր 2013 թվականի հունիսի 18-ից և Վրաստանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում և Վիեննայում գտնվող մյուս միջազգային կազմակերպություններում, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: