ՊԵԿ-ը դեմ է ՏՏ ոլորտում ստարտափերին հարկային արտոնություններ տալուն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք ուզում ենք ոլորտը մասնատել ստարտափերի՞, թե՞ ուզում ենք ունենալ սիլիկոնային հովիտ: Քանի դեռ ոլորտային առումով չունենք հստակ հայեցակարգ, մենք դեմ ենք ստարտափերին լրացուցիչ հարկային արտոնություն տալուն, այն պարագայում, քանի դեռ փոխկապակցվածության եզրույթը հանված է օրենսդրությունից, - ասաց ՊԵԿ նախագահը:

Նա նկատեց, որ եթե նման արտոնություն տրվի, այսօր ոլորտում գործող ընկերությունները կմասնատվեն, դրանց փոխարեն կստեղծվեն մի քանի փոքր կազմակերպություններ, որոնք կօգտվեն հարկային արտոնություններից:

«Մեր պատկերացրած փոխկապակացվածության եզրույթները լավ չի ձևակերպված օրենսդրության մեջ: Այսինքն այնպիսի արգելքներ չկան, որ նոր ստարտափներ հանդես գան, ոչ թե հին գործող ընկերությունները ստարտափերի տեսքով «վերակազմակերպվեն» և գան հարկային արտոնություններից օգտվեն», - ասաց Դավիթ Անանյանը: