Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։

Պատվո հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

«Հայկական այգին կնպաստի նաև Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը», - նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։