Հանքավանում Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկեց Digithon 2018-ը։

Digithon-ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլում մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմա ընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի hackathon-ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։

Նշենք, որ հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, որտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։