Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընտրակաշառք է խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է․
«Անցած կիրակի Արցախի ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ տեղի ունեցան թիվ 11 ընտրատարածքում՝ Շահումյանը, Մարտակերտը և Ասկերանի մի մասն ընդգրկող։ 7 թեկնածուից միայն մեկն էր կուսակցական՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած ԱԺԿ-ից, որն էլ հաղթող է ճանաչվել: Արցախի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ղուլյանն անձամբ է գլխավորել իր թեկնածուի քարոզարշավը՝ օգտագործելով պաշտոնական դիրքը:
Համայնքներից մեկում Ղուլյանը բազմազավակ ընտանիքի հորն ընտրակաշառք է խոստացել՝ շինանյութի և գումարի տեսքով, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Քաղաքացին այդ մասին պատմել է, այդ խոսակցությունը ձայնագրված է և շուտով կհրապարակվի», - գրում է թերթը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում