Անթալիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Անթալիայի նահանգի Քումլուջա շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Բողազըջըի համալսարանի հետազոտական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,3 մագնիտուդ։
Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 13,8 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նահանգի նույնանուն կենտրոն Անթալիա քաղաքում։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում