Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին: Այդ մասին հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարություններն արդեն ավարտել են բանակցությունները, մնացել է հաստատել ամփոփիչ փաստաթղթերը: Կարող եմ ասել, որ պարտավորագրի ընդհանուր գումարի 45 տոկոսը նրանք մուծում են որպես կանխավճար, 55 տոկոսը ռուսական վարկային միջոցներն են»,- ասել է Չեմեզովը։ Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ» թերթից:

«Առաջին մատակարարումները պլանավորում ենք սկսել 2020 թվականի մարտին»,- նշել է «Ռոստեխ»-ի ղեկավարը: Նա նաև ճշտել է, որ Թուրքիայի և ՌԴ-ի միջև չորս դիվիզիոն Ս-400 համալիրների գնման պարտավորագրի արժեքը կազմում Է 2,5 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: