Կենտրոնական Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19։06-ին Հանչժուն քաղաքի շրջանի Նինցյան գավառում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորությամբ:
Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում