Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60%-ով
Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60%-ով՝ կազմելով 25,500 դրամ, որը գերազանցում է պարենային նվազագույն զամբյուղի շեմը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնը ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը», - գրել է նա՝ հավելելով, որ համապատասպան նախագիծը շրջանառության մեջ է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում