Երեխաները և շիմպանզեները շփվում են միևնույն ժեստերի միջոցով
Փոքրիկները, մինչ կապակցված խոսել սովորելը, իրենց հասակակիցների և շրջապատող անձանց հետ շփվում են՝ դեմքի միմիկաների, հնչյունների և ժեստերի միջոցով: Ծնողները նրանց սովորաբար (ոչ միշտ) հասկանում են: Երեխայի ժեստիկուլյացիան կարելի է բաժանել բաղադրիչների՝ դասակարգումն և «թարգմանություն»: Այժմ պարզ է դառնում, որ դրա առաջացումը, հավանաբար, տեղի է ունեցել մեր տեսակի ձևավորումից առաջ:
Բրիտանա-գերմանացի հոգեբանների խումբը՝ Քեթրին Հոբայթեր (Սթ. Էնդրյուս համալսարանից) գլխավորությամբ, ուշադիր ուսումնասիրել է Գերմանիայի և Ուգանդայի մանկապարտեզներում գտնվող փոքր երեխաների խաղերի տեսագրությունները:
Որպես «ուսումնասիրվողներ» մասնակցել են 7-21 ամսական 13 երեխա։
Ինչպես պարզվեց, միմյանց հետ շփվելիս նրանք օգտագործում էին 52 քիչ թե շատ առանձնացված ժեստեր, և դրանք նույնն էին Եվրոպայում և Աֆրիկայում:
Այդ «բառապաշարը» համեմատվել է Ուգանդայի Բուդոնգո անտառում բնակվող շիմպանզեների ժեստերի հետ: Շիմպանզեներից բացի փորձին մասնակցություն են ունեցել նաև մինչև 51 տարեկան ոչ այդքան երիտասարդ տարիքի նմուշներ:
Ինչպես պարզվեց, մարդկային երեխաների ժեստերը հիմնականում նմանվում են կապիկների ժեստերին: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է նմանատիպ 46 ժեստ` 89%: