Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ որոշել է կարգապահական վարույթ սկսել Հունգարիայի դեմ՝ ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերիշխանությունը սասանելու համար:

Սա առաջին դեպքն է, երբ օրենսդիր մարմինը գործընթաց է սկսում Եվրամիության անդամ երկրի դեմ, ինչի արդյունքում վերջինը կարող է զրկվել գործադիր մարմնում՝ Եվրոպական խորհրդում ունեցած ձայնի իրավունքից:

Բուդապեշտը դատապարտել է այս որոշումը, նախագահ Վիկտոր Օրբանը պնդել է, թե իր երկրից վրեժ են լուծում՝ փախստականների հարցում որդեգրած կոշտ դիրքորոշման համար։

Ավելի վաղ՝ անցած տարեվերջին, Եվրահանձնաժողովը նման գործընթաց էր սկսել Լեհաստանի դեմ, որը, Հունգարիայի նման, հրաժարվում է փախստականներ ընդունել:

Չնայած երկու երկրների հասցեին եվրոպական կառույցներում հնչող կոշտ գնահատականներին՝ քիչ հավանական է, որ Լեհաստանն ու Հունգարիան զրկվեն ձայնի իրավունքից, քանի որ այդ որոշումը պետք է ընդունվի միաձայն, մինչդեռ Բուդապեշտն ու Վարշավան հայտարարում են, թե քվեարկության ժամանակ կպաշտպանեն միմյանց: