Գեյշաները հազվադեպ են լքում Ճապոնիան, սակայն որպես բացառություն նրանցից 4-ը որոշել են մասնակցել Հռոմում կայացած գեյշաների փառատոնին՝ արտասահմանցիներին ցուցադրելով իրենց վարպետությունը։

Գեյշա ճապոներենից թարգմանաբար նշանակում է արվեստի մարդ, քանի որ նրանց հիմնական աշխատանքը հյուրերին զվարճացնելն է՝ իրենց տաղանդների ցուցադրման միջոցով՝ երգ, պար, թեյախմության արարողության վարում և ուղղակի զրույց ցանկացած թեմայով։

Գեյշայի մշակույթի գրեթե 200-ամյա պատմությունը, իր սև, իդեալական հարդարած մազերով, ալ շուրթերով և կիմոնոյով, երկար ժամանակ ինտրիգների աղբյուր է եղել։ Ավանդաբար ճապոնական հասարակության մեջ բաժանում են շփման շրջանակները, ինչի պատճառով ճապոնացիների կանայք չեն կարողացել մասնակցել գործընկերների հավաքույթներին, այդ բաժանումն էլ ծնել է գեյշաներին՝ կանանց, ովքեր չեն մտել ներքին, ընտանեկան շփման շրջանակի մեջ։ Գեյշաների Ոսկե դարը 19-րդ դարի երկրորդ կեսն է, այդ ժամանակներում նրանք իսկական աստղեր էին, շատ պոետների ու նկարիչների մուսաներ։ Ներկայումս ճապոնական ավանդական արվեստը մահանում է, Ճապոնիայում գեյշաների թիվը հազարից չի անցնում։